Արամ Առաջինը Մալթայի դեսպանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում հանդուրժողականության ամրապնդման հարցեր

Արամ Առաջինը Մալթայի դեսպանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում հանդուրժողականության ամրապնդման հարցեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Մեծն Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Մալթայի դեսպան Շարլ Անրի Տարակոնի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հարցեր` կապված Մերձավոր Արևելքի, մասնավորապես` Լիբանանի հետ: Կաթողիկոսը դեսպանին է ներկայացրել իր հայացքները` տարածաշրջանում քրիստոնյաների և մահմեդականների միջև հանդուրժողականության ամրապնդման վերաբերյալ: Այս առնչությամբ, Արամ Առաջինը անդրադարձել է նաև հայերի պահանջներին և Ցեղասպանությանը` ընդգծելով Կիլիկյայի Կաթողիկոսարանի դերը այս հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---