Նյու Յորքում և Նյու Ջերսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին28 ապրիլի 2012 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան օրերին Նյու Յորքի, Նյու Ջերսիի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել են ԱՄՆ կոնգրեսի, քաղաքապետարանների, նահանգային ու շրջանային խորհուրդների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները, տվյալ բնագավառում ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, ուսանողներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրողների սերունդները: Միջոցառումների շարքը սկսվել է ապրիլի 3-26-ը Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերի ներկայացմամբ: Ցուցահանդեսը կրում էր «Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն» խորագիրը: Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանավորությամբ կազմակերպել էին «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով քննարկումներ: Ապրիլի 22-ին և 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություններ, հավաքներ, իսկ ապրիլ 27-ին Ս. Լուսավորիչ եկեղեցում անցկացվել է հոգևոր համերգ` նվիրված Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին: Միջոցառումներին մասնակցել ու ելույթներով հանդես է եկել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Նյու Յորքի համալսարաններում հայ ուսանողական խմբերի նախաձեռնությամբ նույնպես կազմակերպվել են հուշ երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |