29 ապրիլի 2012 - 18:01 AMT
Կահիրեում բախումներ են տեղի ունեցել նախագահական քարոզարշավի կողմնակիցների և անհայտ անձանց միջև

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նախորդ գիշեր Աբբասի շրջանում տեղի ունեցած բախումների արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը` վիրավորվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանության տվյալներով, բախումները տեղի են ունեցել նախագահական քարոզարշավից բացառված իսլամիստ Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի կողմնակիցների և անհայտ անձանց միջև: Բախումները շարունակվել են մի քանի ժամ: