29 ապրիլի 2012 - 17:45 AMT
Մաշտոցի այգում բախումներ են եղել, 7 ակտիվիստ բերման են ենթարկվել

Մաշտոցի այգում այսօր տեղի են ունեցել բախումներ ակտիվիստների ուոստիկանության միջև: Ոստիկանություն բերման են ենթարկվել ակտիվիստներ Արաման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Եղյա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Վահրամ Սողոմոնյանը, Կարեն Հարությունյանը, և ապամոնտաժող խմբիանդամներից մեկը։ Ակտիվիստներից մի քանիսը մարմնական փոքր վնասվածքներ են ստացելև դիմել են այգու հարեւանությամբ գտնվող Մոր և մանկան առողջությանկենտրոն` բուժօգնություն ստանալու համար:

Դեռ առավոտնից այգում իրավիճակը լարված էր: Ապամոտնաժողբրիգադի անդամները փորձում էին անցնել կրպակները փակողմետաղական արգելքները, այդ ընթացքում ակտիվիստները այգու մյուսհատվածում երկու վրան են տեղադրել:

Ոստիկանությանը վրաններից մեկը տարել է, սակայն ակտիվիսնտերը թույլչեն տվել կարմիր բերետավորիներին մոտենալ երկրորդ վրանին: