29 ապրիլի 2012 - 18:54 AMT
Մաշտոցի այգու ակտիվիստներն ազատ են

Մաշտոցի պուրակի ակտիվիստներն ազատ են արձակվել, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը: Նրա խոսքով տղաներն արդեն վերադարձել են այգի, և մասնակում են նստացույցին:

Մաշտոցի այգում այսօր տեղի են ունեցել բախումներ ակտիվիստների ուոստիկանության միջև: Ոստիկանություն բերման էին ենթարկվել ակտիվիստներ Արաման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Եղյա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Վահրամ Սողոմոնյանը, Կարեն Հարությունյանը, և ապամոնտաժող խմբիանդամներից մեկը։ Ակտիվիստներից մի քանիսը մարմնական փոքր վնասվածքներ են ստացելև դիմել են այգու հարևանությամբ գտնվող Մոր և մանկան առողջությանկենտրոն` բուժօգնություն ստանալու համար:

Դեռ առավոտնից այգում իրավիճակը լարված էր: Ապամոտնաժող բրիգադի անդամները փորձում էին անցնել կրպակները փակող մետաղական արգելքները, այդ ընթացքում ակտիվիստները այգու մյուս հատվածում երկու վրան են տեղադրել:

Ոստիկանությանը վրաններից մեկը տարել է, սակայն ակտիվիսնտերը թույլ չեն տվել կարմիր բերետավորիներին մոտենալ երկրորդ վրանին: