29 ապրիլի 2012 - 20:17 AMT
Հայաստանում մայիսին սպասվում է նորմային մոտ եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիս ամսվա ընթացքում, Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18-19 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10-12 աստիճան, առանձին օրերին ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 30-32 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` 4-6, առավելագույնը՝ 29-30 աստիճան):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 45-60 մմ):

ՀՀ բոլոր մարզերում, ինչպես և մարաքաղաքում, սպասվում է բազմամյա միջին արժեքից 1 աստիճանով բարձր ջերմաստիճան: