30 ապրիլի 2012 - 13:33 AMT
Յուրա Մովսիսյանն ամառային տրանսֆերտային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Կուբան»

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամառային տրանսֆերտային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Կուբան», հայտնում է «Սովետական սպորտը»: «Կուբանի» մարզիչ Դան Պետրեսկուն դեռևս ձմռանը հետաքրքրվում էր հայ ֆուտբոլիստով:

2011-12թթ. Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրից հետո Մովսիսյանը լավագույն դիպուկահարների ցուցակում չորրորդ հորիզոնականն է կիսում «Սպարտակի» խաղացող Էմանուել Էմենիկեի, «Դինամոյի» անդամ Իգոր Սեմշովի ու «Զենիթի» խաղացող Դանկո Լազովիչի հետ: Խաղաշրջանի 34 հանդիպումներում Յուրա Մովսիսյանը 12 գնդակ է խփել, որից 4-ը՝ 11-մետրանոց: