Շուշիի ազատագրման կապակցությամբ տեղի կունենա «Արցախյան հարսանիք»

Շուշիի ազատագրման կապակցությամբ տեղի կունենա «Արցախյան հարսանիք»

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է «Արցախյան հարսանիք» նախագիծը: Ներկայացման պարերի բեմադրիչ, «Կարին» ավանդական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը մամլո ասուլիսում ասաց, որ «Արցախի հարսանիքը» տեղի է ունենալու ամրոցի տարածքում, իսկ հաջորդ օրը Ստեփանակերտի մարզադաշտում սպասվում է մեծ, տոնական շքերթ:

«Արցախյան հարսանիքը» եռամաս է, որտեղ առաջին մասում ներկայացված է խնամախոսությունը, երկրորդ մասում` հարսի` հոր տնից դուրս գալու պահը, երրորդ մասը` փեսայի տունը:

Նախագիծը ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի գաղափարն է, բեմադությունն իրականացնելու է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը: Գինոսյանի խոսքով, միջոցառման կապակցությամբ կարվել են տարազներ, և բեմադրությունը իրականացվելու է արցախյան բարբառով:

Նախագիծը ծրագրված է ներկայացնել Երևանում և արտերկրում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---