30 ապրիլի 2012 - 13:36 AMT
2012 ՕԽ ժամանակ Լոնդոնի բնակելի տների տանիքներին կարող են զենիթահրթիռային համակարգեր տեղադրվել

Մեծ Բրիտանիայի ՊՆ-n նախազգուշացրել է Լոնդոնի բնակիչներին, որ Օլիմպիադայի անցկացման ժամանակ բնակելի տների տանիքներին կարող են զենիթահրթիռային համակարգեր տեղադրվել:

Իշխանությունների կարծիքով, դա կապահովի այդ շրջանների բնակիչների անվտանգության ավելի բարձր մակարդակը և նրանց զերծ կպահի ահաբեկիչների հնարավոր գրոհներից:

Դիտարկվում է նաև Լոնդոնի հարավ-արևելքում «ցամաք-օդ» հրթիռների տեղակայման հնարավորությունը: