
Ուկրաինայի ԱԳՆ-ում հույս ունեն, որ գերմանական ԶԼՄ-ների տեղեկությունները այն մասին, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մտադրվում է քաղաքական բոյկոտի ենթարկել EURO-2012` կապված Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության հետ, կեղծ է: «Կցանկանայի հատվատալ, որ խոսքը պարզապես ապատեղեկատվության մասին է»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Օլեգ Վոլոշինը:
Նա նաև ընդգծել է, որ ինչ տարաձայնություններ էլ որ առաջանան գերմանացի քաղաքական գործիչների և այլ երկրների ներկայացուցիչների միջև, նրանցից և ոչ մեկը անգամ չի էլ ակնարկում բոյկոտել խոշոր սպորտային միջոցառումները, որոնք առաջիկա տարիներին ծրագրված են այդ երկրներում: