Հայաստանի կլինիկաներին 4.5 միլիոն դոլարի անվճար դեղորայք կբաժանվի

Հայաստանի կլինիկաներին 4.5 միլիոն դոլարի անվճար դեղորայք կբաժանվի

PanARMENIAN.Net - Ամերիկայի կառավարության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել դեղորայքի երկու կոնտեյներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն դոլար: Մաքսազերծման գործընթացից հետո, դեղամիջոցներն առաքվել են ԱՄՆ-ի գործընկեր Միջազգային օգնություն և զարգացում (IRD) կազմակերպությանը հետագա բաշխման համար:

Արդեն տասներկու տարի է, ինչ IRD -ն աշխատում է Հայաստանի տեղական կլինիկաների հետ` բաշխելով անվճար դեղամիջոցներ հասարակության առավել խոցելի խմբերին, այդ թվում նաև տարեցներին և երեխաներին: Այս բեռը, որը նվիրաբերվել է ամերիկյան ընկերությունների կողմից, խոշորագույններից մեկն է վերջին 20 տարիների ընթացքում և ընդգրկում է մեծ պահանջարկ ունեցող դեղորայք, որոնք նախատեսված են հիպերտոնիա, շաքարախտ, և այլ հիվանդությունների բուժման համար:

ԱՄՆ պետդեպարտապենտը տրամադրում է մարդասիրական աջակցություն նախկին Խորհրդային Միության երկրներին 1992թ.-ից: Այն բազմակողմանի է և ներառում է տարբեր ապրանքների, դեղամիջոցների և սննդի նվիրատվություն, ինչպես նաև փոքր վերանորոգման ծրագրեր: Մինչ օրս Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնությունը գնահատվում է ավելի քան 410 մլն դոլար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---