361 հասարակական կազմակերպություններ սատարում են ՀՀԿ-ին

361 հասարակական կազմակերպություններ սատարում են ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությանը աջակցելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու մասին հայտարարությամբ են հանդես եկել 361 հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար համագործակցել են ՀՀԿ-ի հետ:

ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վերջիններս ներկայացնում են հաշմանդամների, կրթամշակութային, սպորտի, սոցիալական, ազգային փոքրամասնությունների, գյուղատնտեսական, ռազմահայրենասիրական, փախստականների և այլ ոլորտների բազմահազար շահառուների հետաքրքրություններն ու նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները:

ՀՀԿ-ին իրենց վստահությունը հայտնելու նպատակով հրավիրված համաժողովում՝ գրանցված հասարակական կազմակերպությունները նախ ներկայացրել են իրենց գործունեության նպատակները, անցած ուղին ու ծրագրերը, որոնցում վերհանված խնդիրների լուծումը տեսնում են ինչպես ՀՀԿ-ի 20-ամյա գործունեությունում, այնպես էլ նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ին աջակցություն հայտնող և տարբեր ոլորտներում խնդիրների լուծումներ առաջադրող հասարակական կազմակերպությունների ղեկավարները ընդգծել են ներկայացված ոլորտներում վերջին տարիների աստիճանական ակնհայտ աճը և շեշտել, որ շարունակական զարգացման համար գնահատում են Հանրապետականների գործունեության կայունությունն ու հաստատուն ընթացքը:

ՀՀԿ փոխնախագահ, կենտրոնական ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում կարևորելով հասարակական կազմակերպությունների առաքելությունը, նշել է , որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում ունենալով մեծամասնություն կշարունակի իր ակտիվ համագործակցությունը հասարակական սեկտորի հետ և իր գործունեության ծրագրերում անպայման կներառի այն հիմնախնդիրները, որոնք բարձրացվել են համաժողովի կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---