2012 թվականին աշխարհում գործազուրկների քանակը կհասնի 202 մլն մարդու` 2011թ. 196 մլն դիմաց

2012 թվականին աշխարհում գործազուրկների քանակը կհասնի 202 մլն մարդու` 2011թ. 196 մլն դիմաց

PanARMENIAN.Net - 2012 թվականին աշխարհում գործազուրկների քանակը կկազմի 202 մլն մարդ կամ աշխատունակ բնակչության 6,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ):

«Զբաղվածության տեսակետից իրադրությունն աշխարհում տագնապալի է, չկան նաև որևէ հիմքեր` հուսալու, որ իրադրությունը մոտ ժամանակներս կբարելավվի»,- նշում են ԱՄԿ մասնագետները:

Փորձագետները հաշվել են, որ 2008-2009թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի վրա հասնելուց հետո աշխատանքը կորցրել է 50 մլն մարդ:

Կազմակերպության հաշվետվությունում նշվում է, որ գործազուրկների թիվն աշխարհում ավելանալու է, քանի որ մի շարք երկրների, մասնավորապես եվրագոտում չի հաջողվի լուծել առկա տնտեսական խնդիրները:

2011 թվականին գործազուրկների թիվը կազմում էր 196 մլն մարդ: Մասնագետների կանխատեսումների համաձայն` առաջիկա 2013 թվականին այդ թիվը կարող է էլ ավելի մեծանալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---