Թուրքիա. Եթե ԻՀԿ-ն չմասնակցի Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա այնտեղ չի լինի նաև ԵՄ-ն

Թուրքիա. Եթե ԻՀԿ-ն չմասնակցի Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա այնտեղ չի լինի նաև ԵՄ-ն

PanARMENIAN.Net - Անկարան հայտարարում է, որ կարգելափակի Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությունը Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Իսլամական համաժողովի կազմակերպության (ԻՀԿ) ներկայացուցիչներին արգելեն մասնակցել այդ գագաթնաժողովին:

Եթե ԵՄ անդամ-երկրները պնդում են գագաթնաժողովում ԵՄ ներկայացուցիչների ներկայության անհրաժեշտության վրա, հաշվի առնելով Աֆղանստանում խաղաղապահական առաքելությունում մասնակցությունը, ապա Թուրքիան հայտարարում է, որ գագաթնաժողովին պետք է ներկա լինեն միայն ՆԱՏՕ-ի երկրներ:

«Եթե գագաթնաժողովին մասնակցեն ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրներ, ապա, առաջին հերթին, դա պետք է լինի ԻՀԿ-ն»,- հայտարարել են թուրքական դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է Today’s Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---