Սիրիացի գրոհայինները շարունակում են հանձնվել իշխանություններին. 113 հոգի՝ միայն կիրակի օրվա ընթացքում

Սիրիացի գրոհայինները շարունակում են հանձնվել իշխանություններին. 113 հոգի՝ միայն կիրակի օրվա ընթացքում

PanARMENIAN.Net - Սիրիական Իդլիբ նահանգի 109 գրոհայիններ և ևս 4 մարդ Ռիֆ նահանգից կիրակի օրը հանձնվել են Սիրիայի իշխանություններին: Անցած շաբաթ 570 մարդ զենքը վայր են դրել և հանձնվել Համա քաղաքի կառավարական ուժերին:

Այդ մարդիկ ազատություն կստանան անհրաժեշտ ընթացակարգն անցնելուց հետո, այդ թվում զենք չկրելու և մարտական գործողություններին չմասնակցելու պարտականության ստորագրություն, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

 Ուշագրավ
---