
Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները և որոշ քաղաքագետներ ենթադրում են, որ Իրանի հետ զինված հակամարտության հավանականությունը վերջերս նվազել է: Փորձագետների խոսքով` դրան նպաստում են մի շարք գործոններ, մասնավորապես` տնտեսական պատժամիջոցների խստացումը: Թեհրանը ստիպված է ավելի ճկուն քաղաքականություն վարել և զիջումների գնալ:
Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համաձայնագրի բացակայությանը, միջուկային հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորություն է ընձեռվել կրկին, հայտնել է Մերձավոր Արևելքի գծով Բարաք Օբամայի նախկին գլխավոր խորհրդական Դենիս Ռոսսը, հաղորդում է IRIB-ը: