1 մայիսի 2012 - 12:24 AMT
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 2825 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը

Մայիսի 1-ին ՖՒԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների ապրիլյան վարկանիշը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակել է 2825 միավոր ու շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը: Նա վարկանիշի առաջատար նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենին զիջում է միայն 10 միավոր: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 2801 միավորով:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2698 միավորով նահանջել է 47-րոդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը բարձրացել է 49-րդ տեղը 2697 միավորով, Գաբրիել Սարգսյանը 71-րդն է 2679 միավորով: Հայաստանի 2012 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 94-րդ տեղում է 2657 միավորով: