1 մայիսի 2012 - 12:47 AMT
Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում նույն ձևաչափով

Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում նույն ձևաչափով: Այդ մասին Նիոնում հայտարարել է Եվրո-2012 մրցաշարի Ուկրաինայի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին: «Այո, կան որոշ եվրոպացի քաղաքական գործիչների դիմումներ, սակայն ՈւԵՖԱ պաշտոնական քաղաքականությունը առավել հանգամանալից է ու հասկանալի»,-ասել է Լուբկիվսկին, հաղորդում է «Ուկրաինա» լրատվական կենտրոնը:

Նա հայտարարել է, որ ՈւԵՖԱ նիստում մրցաշարը տեղափոխելու հարցը նույնիսկ տեսականորեն չի քննարկվել: «Դա անհնար է նաև տեխնիկապես, և այլ տեսակետներից»:

Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը: