1 մայիսի 2012 - 13:41 AMT
Արդյո՞ք Վահան Հովհաննիսյանը կմասնակցի նախագահական ընտրություններին

Բոլոր կուսակցությունները պնդում են, որ իրենց նախընտրական ծրագիրը հաջողված է: ՀՅԴ ծրագիրն արժանանում է գովեստի ոչ միայն կուսակցության, այլև բոլորի կողմից: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Մեր ծրագիրն արժանանում է գովեստի բոլորի կողմից: Նույնիսկ մարդիկ, ովքեր չեն համակրում մեզ` ընդունեցին, որ ամենից մրցունակ ծրագիրը մերն է,»- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել սատարել ոչ թե իշխող կուսակցությանն, այլ ՀՅԴ-ին կամ կոմունիստներին, բանախոսը նշեց, որ նա պարզապես իշխող կուսակցության այլընտրանքն է առաջարկել, այլ ոչ թե կոչ արել սատարել որևէ մեկին:

«Եղավ դեպք, երբ կոալիցիոն կուսակցություններից մեկի երևելի ներկայացուցիչը կոչ արեց ընտրել իշխող կուսակցությանը, որն իր կուսակցությունը չի», -նշեց նա:

Իսկ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով ներկայանալու հարցը կքննարկվի ընտրություններից հետո` ՀՅԴ շրջանային ժողովի ընթացքում: Հարցին, թե կդնի արդյոք ՀՅԴ-ն հենց Հովհաննիսյանի թեկնածությունը` բանախոսը պատասխանեց, որ «բաներ կան, որ ուղղակի անիրատեսական են և քիչ հավանական»: