19 մայիսի 2004 - 00:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՑ ԱԿՆԱԿԱԼՈՒՄ Է ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՄԱՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱՑՈՒՄ
Հայաստանն ակնկալում է, որ ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսը օրենսդրորեն կվերացնի Ջեքսոն-Վենիկի ուղղումը, որը նախատեսում է առեւտրային պատժամիջոցներ նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չնայած ուղղման առկայությանը, ներկայումս Հայաստանը գրեթե սահմանափակումներ չունի ԱՄՆ հետ առեւտրում: Այդ սահմանափակումները ավելի շատ խանգարում են ամերիկացի գործարարներին: Վ.Խաչատրյանը հիշեցրել է,որ տվյալ հարցը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում: