1 մայիսի 2012 - 16:36 AMT
Թեհրանը խորհուրդ է տալիս Բրիտանիային նախ լուծել սեփական խնդիրները կապված մարդու իրավունքների հետ

Մեծ Բրիտանիան նախ պետք է լուծի սեփական խնդիրները կապված մարդու իրավունքների հետ, հայտարարել է Թեհրանում այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, հայտնում է Press TV-ին: «Բրիտանիան չպետք է միջամտի այլ երկրների գործերին, քանի որ ստիպված է գործ ունենալ մարդու իրավունքների խախտումների հետ: Լոնդոնում կիրառված բռնությունը «Զավթիր Ուոլլ սթրիթը» շարժման մասնակիցների դեմ ցույց է տալիս, որ այնտեղ էլ վատ է մարդու իրավունքների հետ կապված վիճակը, մենք խորհուրդ ենք տալիս զբաղվել դրանով»,-ասել է Մեհմանփարաստը:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ առաջիկա բանակցություններին՝ Մեհմափարաստն ասել է, որ Թեհրանն ակնկալում է, որ բոլոր տարաձայնությունները կհարթվեն բանակցություների հաջորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 13-14-ին Վիեննայում: