1 մայիսի 2012 - 16:37 AMT
Իրանը մտադիր է ստեղծել «Սաիկա» կործանիչների նոր սերունդ

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է ստեղծել տեղի արտադրության «Սաիկա» կործանիչների նոր սերունդ` բարելավված ՌԼԿ-ով և «խելացի» զինամթերքով:

Իրանի բանակի ՌՕՈՒ հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է լրագրողներին, որ իրանցի մասնագետները մշտապես աշխատում են «Սաիկա» կործանիչների համակարգերի բարելավման վրա: