Duran Duran խումբը կդառնա Լոնդոնի Օլիմպիական համերգի հեդլայները

Duran Duran խումբը կդառնա Լոնդոնի Օլիմպիական համերգի հեդլայները

PanARMENIAN.Net - 2012-ի հուլիսի 27-ին Հայդ-պարկում կայանալիք համերգի հեդլայները, որը բացելու է Լոնդոնի Օլիմպիական խաղերը, դառնալու է Duran Duran խումբը:

Խումբը համերգի բացմանը ներկայացնելու է Անգլիան, Շոտլանդիայից համերգում ելույթ է ունենալու երգիչ Պաոլո Նուտինին, Ուելսից՝ Stereophonics խումբը, Հյուսիսային Իռլանդիայից՝ Snow Patrol-ը: Ժամանակով համերգը համընկնում է 2012-ի Օլիմպիադայի բացման արարողության հետ: Երաժիշտների ելույթների միջև մեծ էկրաններին ցուցադրվելու են միացումներ Օլիմպիական մարզադաշտից:

Duran Duran խմբի առաջատար Լե Բոնը հայտարարել է, որ խմբի համար խաղերի բացմանը ելույթ ունենալը կդառնա վերջին տասնամյակի ամենանշանակալի իրադարձությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---