
«Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն իր կողմնակիցներին կոչ չի արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ դեմ կամ կողմ քվեարկել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսու Օլանդին կամ Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիին՝ խորհուրդ տալով ընտրողներին ինքնուրույն կատարել իրենց ընտրությունը, հաղորդում է ria.ru-ն:
«Քվեարկեք ձեր համոզմունքների համաձայն, ազատ»,- հայտարարել է նա Փարիզում Օպերայի հրապարակի ցույցի ժամանակ: