«Հայոց աշխարհ». Ծառուկյանը կուսակցությունների առաջնորդներից ամենահարուստն է

«Հայոց աշխարհ». Ծառուկյանը կուսակցությունների առաջնորդներից ամենահարուստն է

PanARMENIAN.Net - Թերթում մասնավորապես ասվում է. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջնորդներից ամենահարուստը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ընդհանուր առմամբ, նրա եկամուտները վերջին մեկ տարվա ընթացքում կազմել են ավելի քան 6 միլիարդ դրամ, 60 միլիոն դոլար և 40 միլիոն եվրո: ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է 8 տրանսպորտային միջոց, 6 շենք ու Հայաստանի տարբեր մարզերում գտնվող 9 հողամաս: Գ.Ծառուկյանին է պատկանում ավելի քան 30 ընկերության բաժնետոմսեր:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եկամուտները անցած տարվա ընթացքում գոյացել են թոշակից ու իրեն պատկանող հողամասի վարձակալությունից: Դրանք կազմել են մոտ 26 միլիոն դրամ: Նախկին նախագահը մեկ բնակարան ունի, մեկ ավտոմեքենա, մեկ հողամաս և 3 հասարակական տարածք»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---