«Թատրոն ԻՔՍ» փառատոնի շրջանակում ներկայացավ Շուշիի թատրոնը

«Թատրոն ԻՔՍ» փառատոնի  շրջանակում ներկայացավ Շուշիի թատրոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին «Թատրոն ԻՔՍ» փառատոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացավ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանական կազմը: Ներկայացվեցին «Հարության ժամանակը» ըստ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի և Հովհաննես Թումանյանի «Թռչուն ընկեցիկ» տիկնիկային ներկայացումները:

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերստեղծվել է 2008 թվականի հունվարին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրող ռեժիսորն է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---