1 մայիսի 2012 - 17:02 AMT
«Ժողովուրդ». «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվը կոչ է արել չտալ ոչ մի ձայն կոալիցիային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 29-ին` «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի ժողովում, քննարկվել են` խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցը: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նշել է, որ ընտրությունների մասնակցող ուժերի նախընտրական քարոզչությունն ավելի տեսանելի դարձրեց Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:

Ժողովի մասնակիցները կոչ են արել ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ)»: