«Ժողովուրդ». Արարատի ավագանու անդամը հրաժարական է տվել ՏԸՀ նախագահ դառնալու համար

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերը գրում է. «Արարատի թիվ 17 ընտրատարծքում ուշագրավ զարգացումներ են սկսվել. Արարատի ավագանու անդամ Հերմոն Ավետիսյանը հրաժարական է տվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ դառնալու համար:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Հ. Ավետիսյանն աշխատում է «Ջրմուղ»-ում, և նրան է վերապահված Արարատի մի հատվածում ՀՀԿ-ի օգտին քվեարկություն կազմակերպելու, դրա դիմաց ժողովրդի ֆինանսական կարիքները հոգալու գործը: Արարատի և նրան հարակից գյուղերի ավագանիների 13 անդամներ նախապես ընդգրկված են եղել ՏԸՀ կազմում: Սակայն այն բանից հետո, երբ ՀԱԿ թեկնածու Գագիկ Ներսիսյանի նախընտրական շտաբը դիմում բողոք է ներկայացրել ԸԸՀ` տեղեկացնելով, որ ԸՕ համաձայն` ավագանու անդամները իրավունք չունեն դառնալ ՏԸՀ անդամ, նրանց միանգամից հետ են կանչել: Եվ միայն Հերմոն Ավետիսյանն է եղել, որ ավագանու աթոռը ժամանակավորապես փոխել է ՏԸՀ նախագահի պաշտոնով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---