«Հրապարակ». Լիսկայի, որպես մարզպետի, երկարակեցության գաղտնիքը Հանրապետականի համար ձայներ հավաքելն է

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի ոստիկանությունում քննություն է սկսվել թիվ 37 ընտրատարածքում ինքնառաջադրված թեկնածու, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի նախընտրական պաստառները պատռելու փաստով:

Հիշեցնենք, որ Գորիս քաղաքում և Տեղ գյուղում պատռվել էին թեկնածուի պաստառները: Ըստ թերթի աղբյուրների` Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում իրավիճակը գնալով թեժանում է: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեկնածու` Հայկ Գրիգորյանը խուսափում է բանավեճից: Ասում են` մարզպետը նրան խոստացել է, թե մանդատն արդեն իր գրպանում է: Միևնույն ժամանակ ինքնառաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանի դեմ Սուրեն Խաչատրյանն անձամբ է հակաքարոզչություն իրականացնում` փորձելով վատաբանել մրցակից թեկնածուին: Սակայն, որոշ տեղեկություններով, Թաթուլ Հակոբյանի հանդիպումները թե Գորիսի և թե Սիսիանի բնակչության շրջանում բավական հաջող են ընթանում, վախի մթնոլորտը նահանջում է, ուստի Լիսկան կորցերլ է հանգիստը: Ի դեպ, Սյունիքի մարզպետը ջանք չէր խնայել նաև խանգարելու Հայ ազգային կոնգրեսի հանդիպումները:

Ոստիկանության ուժերով ամեն ինչ արել էին, որ մարդիկ չներկայանային հանրահավաքներին, և Վայքում ՀԱԿ-ի` հանդիպում չունենալու պատճաներից մեկը դա էր եղել: Ընդհանրապես, Սյունիքում միշտ էլ Հանրապետականը և նրա նախագահության թեկնածուներն ամենաշատ ձայներն են հավաքել: Սա է Լիսկայի, որպես մարզպետի, երկարակեցության հիմնական գաղտնիքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---