
«Հրապարակ» պարբերականը գրում է, որ «Ժառանգությունն» իր նախընտրական քարոչզության մեջ ներկայացնում է, թե ինչպիսի մեծամեծ գործեր է կատարել Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Մասնավորապես ներկայացնում է, թե ինչպես է Անահիտ Բախշյանն օգնել ատոմակայանի աշխատակիցներին ստանալ իրենց հասանելիք գումարները:
Ատոմակայանի աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենք, իհարկե, Բախշյանի արածը չեն մոռացել, բայց հիշում են նաև, թե ինչպես էր նույն Բախշյանն իրենցից պահանջում անդամագրվել «Ժառանգությանը»` ի հատուցում իրենց արած լավության: