Արտյուշա Շահբազյան. Դաշնակությունը ռոմանտիկ է և փորձում է նվաճել ժողովրդի սիրտը նախընտրական ծրագրերով

Արտյուշա Շահբազյան. Դաշնակությունը ռոմանտիկ է և փորձում է նվաճել ժողովրդի սիրտը նախընտրական ծրագրերով

PanARMENIAN.Net - ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանը մտահոգություն է հայտնել այն փաստի առիթով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը չեն հենվում իրենց ծրագրերի վրա, այլ ավելի շատ խոսում են գալիք ընտրություններում հնարավոր խախտումների մասին: «Մենք շարունակում ենք ռոմանտիկ մնալ և փորձում ենք նվաճել ժողովրդի սիրտը նախընտրական ծրագրերով»,- ասել է նա:

Շահբազյանի խոսքով, Դաշնակցությանն օտար են մեթոդները, որոնք կիրառում են ներկա ընտրությունների շատ մասնակիցներ:

Իր հերթին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Ղուկասյանը հայտարարել է, որ ՀԿԿ-ն որպես սոցիալիստական ուժ փորձում է «ընտրությունները տեղափոխել գաղափարախոսական հուն»: Նա նաև հավելել է, որ շատ մասնակիցներ քաղաքական գործընթացը վերածում են շոուի: «Մարդիկ չեն կարող ցույցեր հավաքել և կազմակերպում են համերգներ»,- հեգնանքով նշել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---