Իրանի Բուշերի ԱԷԿ-ը սկսել է աշխատել ողջ հզորությամբ

Իրանի Բուշերի ԱԷԿ-ը սկսել է աշխատել ողջ հզորությամբ

PanARMENIAN.Net - Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի-Դավանին ապրիլի 30-ին հայտնել է, որ երկու օր առաջ Բուշերի ԱԷԿ-ը սկսել է աշխատել ողջ հզորությամբ: Ներկայումս ԱԷԿ-ի հզորությունը 940 մեգավատ է նախատեսված 1000 մեգավատից, հայտնում է IRNA գործակալությունը:

ԱԷԿ-ը գործարկվել է 2001թ. սեպտեմբերին: 2012թ. առաջին կեսին Աբբասի-Դավանին հայտարարեց, որ վեց ամսվա ընթացքում Բուշերի ԱԷԿ-ը լիովին կանցնի իրանցի օպերատորների տնօրինությանը: Այժմ կայանը կառավարում են ռուս մասնագետները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---