Աֆղանստանում ոչնչացվել են շենքի վրա հարձակված գրոհայիններ, որտեղ բնակվում են արտասահմանցիներ

Աֆղանստանում ոչնչացվել են շենքի վրա հարձակված գրոհայիններ, որտեղ բնակվում են արտասահմանցիներ

PanARMENIAN.Net - Քաբուլում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումը շենքի վրա, որտեղ բնակվում են արտասահմանյան մասնագետներ, ետ է մղվել, բոլոր հարձակվողները ոչնչացվել են, հաղորդում է France Press գործակալությունը՝ մեջբերելով Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Կարստեն Յակոբսոնին: Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչները հարձակվել են շենքերի համալիրի վրա, որը հայտնի է որպես «Կանաչ գյուղ», որտեղ բնակվում են Աղֆանստանում աշխատող ՄԱԿ և ԵՄ արտասահմանյան աշխատակիցներ:

«Անվտանգության աֆղանական ուժերն արագ և արդյունավետ անցկացրել են անհրաժեշտ գործողություններ, ուղղված ագրեսիայի կասեցմանը և ոչնչացրել են բոլոր հարձակվողներին»,- հայտարարել է գեներալ Յակոբսենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---