Պրիշտինայի դատարանն արդարացրել է Կոսովոյի նախկին գրոհայինին

Պրիշտինայի դատարանն արդարացրել է Կոսովոյի նախկին գրոհայինին

PanARMENIAN.Net - Պրիշտինայում դատարանն արդարացրել է Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր Ֆատմիր Լիմային և ևս երեք հոգու, ովքեր մեղադրվում էին 1999-ին Կլեչկա գյուղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հաղորդում է «Բետա» գործակալությունը, դատական պալատը, որը գլխավորում է բրիտանացի դատավոր Ջոնաթան Վելֆորդ-Քերոլը, չապացուցված է համարել մեղադրանքը, առաջադրված իատալացի դատախազ Մաուրիցիո Սալուստրոյի կողմից, որի համաձայն Լիմայը և նրա երեք ենթակաները ռազմական հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ: Լիմայը, ով այժմ Կոսովոյի իշխող Դեմոկրատական կուսակցության փոխնախագահն է, 1998-1999 թթ. Կոսովոյի հակամարտության շրջանում եղել է «Կոսովոյի ազատագրական բանակ» զինված խմբավորման հրամանատարը՝ պայքարելով Սերբիայից անկախանալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---