Իրանցի գեներալ. Իրանն ունի միջոցներ, որոնք ընդունակ են ոչնչացնել ցանկացած թշնամական հրթիռ

Իրանցի գեներալ. Իրանն ունի միջոցներ, որոնք ընդունակ են ոչնչացնել ցանկացած թշնամական հրթիռ

PanARMENIAN.Net - «Հաթամ ալ-Անբայա» ՀՕՊ իրանական կայանի պետ, բրիգադայի գեներալ Ֆարզադ Էսմայիլին ապրիլի 30-ին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերն ունեն միջոցներ, որոնք ընդունակ են ոչնչացնել կամ ուղուց շեղել ցանկացած թշնամական հրթիռ:

Գեներալ Էսմայիլիի խոսքով` Իսլամական Հանրապետության հրթիռակոծման սպառնալիքի ծագման պահին այդ համակարգերը կցուցադրեն իրենց հնարավորությունները, հաղորդում է Fars գործակալությունը:

Fars-ը նշում է, որ ավելի վաղ իրանցի զինվորականներն արդեն խոսել են համապատասխան մշակումների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---