Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր 2 մայիսի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Կոտայքի մարզում Հանրապետության ղեկավարը մասնակցել է Մարմարիկի ջրամբարի բացման արարողությանը, ծանոթացել ջրամբարի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մասնագետների հավաստմամբ, վթարված վիճակում գտնվող Մարմարիկի ջրամբարը մեծ վտանգ էր հանդիսանում հարակից տարածքի շուրջ 142 հազար ազգաբնակչության համար: Ջրամբարի կազմի մեջ մտնող կառուցվածքներից առավել մեծ վտանգ էր ներկայացնում շինարարական թունելը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ` նախագահին զեկուցվել է, որ ջրամբարի վերականգնման շնորհիվ վերացել է ազգաբնակչությանն սպառնացող վերոնշյալ վտանգը: Նշվել է, որ վերականգնված ջրամբարը հնարավորություն է տալիս նաև կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը, որոնք գարնանային վարարումների ընթացքում ամեն տարի մեծ վնաս էին առաջացնում: Ըստ պատասխանատուների, իրականացված աշխատանքների արդյունքում Մարմարիկի ջրամբարի գործարկմամբ հնարավոր կլինի լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի 1055 հա հողատարածք (Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Արտավազ, Հրազդան բնակավայրերում) մոտ 9 մլն մ3 ջրով: Ինքնահոս եղանակով լրացուցիչ ջրաքանակ (շուրջ 14 մլն մ3) կտրվի Արտաշատի ջրանցքին: Նույն ջրաքանակն անցնելով Սևանի ՀէԿ-երի կասկադով՝ կարտադրի տարեկան մոտ 21 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի լցնումը կսկսվի 2012թ. գարնանը՝ սահմանված գրաֆիկի համաձայն: Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաև Հրազդան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ 2010-2011թթ. Հրազդան քաղաքում իրականացված 2 ներդրումային ծրագրերի արդյունքում վերակառուցվել են քաղաքի բաշխիչ ցանցը և «Մաքրավան-2» պոմպակայանը: 2012-2016թթ. 2-րդ ծրագրի շրջանակներում կիրականացվեն Հրազդանի բաշխիչ ցանցի մնացած՝ մոտ 35 կմ ջրագծերի և հիմնականում բազմաբնակարան շենքերի մուտքագծերի փոխարինման աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է ամբողջ քաղաքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել 2012թ. օգոստոսի վերջին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |