ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՎԵԼԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԹՎԱԿԱԶՄԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր չի ավելացնել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողների թիվը, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ընդսմին նա նշել է, որ Ռուսաստանը «շատ ուշադիր է» մոտենում ռազմակայանը ժամանակակից տեխնիկայով եւ սպառազինությամբ ապահովելու հարցերին: Ս.Իվանովը նաեւ հայտարարել է, որ ՌԴ մտադիր չի խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին: «Մենք կառուցում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ ինչպես ռազմավարական գործընկերոջ հետ` ելնելով մշակութա-պատմական, կրոնական, ինչպես նաեւ ռազմա-քաղաքական կապերից, եւ դիտում ենք Հայաստանը որպես մեր դաշնակից»,- ասել է ռուս նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---