3 մայիսի 2012 - 11:42 AMT
Մայիսի 5-ին ԱՄՆ-ում կկայնան մի շարք մենամարտեր հայ մարզիկների մասնակցությամբ

Մայիսի 5-ին Hollywood Park Casino-ում կկայանա սպորտային երեկո, որի ժամանակ կմենամարտեն նաև հայ մարզիկները: Երեկոյի ընթացքում երկրպագուները ականատես կլինեն բռնցքամարտի, քիք-բոքսինգի, թայ-բոքսինգի և MMA-ի հանդիպումների:

“ Արդեն 3-4 տարի է չեմ մենամարտել: Չորս ամիս է պատրաստվում եմ այս մարտին, սկզբից ֆիզիկական պատրաստվածության վրա էի աշխատում, իսկ վերջին երկու ամսվա ընթացքում սպարինգ-մենամարտեր եմ անցկացրել ու լավ մարզավիճակ եմ ձեռք բերել: Առաջին անգամ է, որ կանցկացնեմ մարտ առանց կանոնների”,- ասել է թայ-բոքսինգի WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Էդմոն Թարվերդյանը:

Նրա մրցակիցը լինելու է Ֆիլ Նունյեսը: Մայիսի 5-ին ռինգ են դուրս գալու նաև Գեորգի Կարախանյանը, Ռոման Միտիչյանը, Սաքո Չիվիչյանը, Արա Մուրադյանը, Վարդան Գասպարյանը, Անդո Ջանոյանը, Ալֆրեդ Քեշիշյանը և Սերգեյ Մարտիրոսյանը, հաղորդում է hyefighters.com-ը: