3 մայիսի 2012 - 12:24 AMT
Հենրիխ Մխիթարյան. Մենք պետք է կենտրոնանանք Գավաթի եզրափակչում Դոնեցկի «Մետալուրգի» հետ խաղի վրա

Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրում «Մետալիստի» նկատմամբ հաղթանակից հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ուրախ է 3 միավորների համար:

«Հաճելի է, որ «Դինամոն» 0:0 է խաղացել: Մյուս կողմից, մենք առջևում ունենք վերջին տուրն ու «Ալեքսանդրիայի» հետ խաղը:

Բացի այդ, պետք է կենտրոնանանք Գավաթի եզրափակչում Դոնեցկ «Մետալուրգի» հետ խաղի վրա: Ուստի առայժմ ուրախանալու բան չկա: Կուրախանանք վերջին տուրից հետո»,-Մխիթարյանի խոսքը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նա ընդգծել է, որ խաղը բարդ էր, քանի որ «Մետալիստը» լավ թիմ է, որը միշտ մինչև վերջ պայքարում է. «Նրանք շատ լավ էին խաղում Եվրոպայի լիգայում և չեմ հասկանում` ինչպես դուրս մնացին: Տրիբունաների նման աջակցության պայմաններում, մեզ համար հեշտ չէր, սակայն հաղթեցինք»:

Հաղթանակից հետո «Շախտյորը» ամրապնդել է իր դիրքը վարկանիշային աղյուսակում` վաստակելով 76 միավոր և զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Կիևի «Դինամոն» 74 միավորով 2-րդ հորիզոնականում է:

Առաջնության վերջին խաղը «Շախտյորը» կանցկացնի մայիսի 10-ին, իսկ մինչ այդ թիմը մայիսի 6-ին Ուկրաինայի առաջնության եզրափակչում կխաղա «Մետալուրգի» հետ: