3 մայիսի 2012 - 13:58 AMT
Սոչիում մարզիկ Յուրի Գարանյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Մայիսի 1-ին Սոչիում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մարզիկ Յուրի Գարանյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Թեքվոնդոյի վարպետ Յուրի Գարանյանը թիկունքից դանակի մահացու հարված է ստացել սրտի շրջանում: Ինչպես հայտնում է երկրամասի քննչական վարչությունը, զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 100 մարդ: Յուրի Գարանյանը մահացու վիրավորվել է: Նրա ընկերը, որի անձն այժմ ճշտվում է, ՎԱԶ-2107 մեքենայով նրան հասցրել է հիվանդանոց:

Ճանապարհին նա կանգնեցրել է ավտոմեքենան, «շտապ օգնության» բժիշկներին է փոխանցել արյունահոսող Գարանյանին և հեռացել է անհայտ ուղղությամբ, հայտնում է yerkramas.org-ը:

Գարանյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Քննությունը շարունակվում է: