3 մայիսի 2012 - 14:13 AMT
ԱՄՆ-ն հուսով է, որ կկարողանա փոխզիջման հասնել Ռուսաստանի հետ ՀՀՊ հարցում

Բարաք Օբամայի վարչակազմը նախկինի պես հուսով է, որ կկարողանա փոխզիջման հասնել Ռուսաստանի հետ ՀՀՊ հարցում և որ դեռևս հիմք չկա խոսելու այդ հարցի շուրջ ընթացող բանակցությունների փակուղի մտնելու մասին: Այդ մասին հայտարարել է չորեքշաբթի ԱՄՆ ռազմավարական կայունության ոը հակահրթիռային պաշտպանության գծով հատուկ ներկայացուցիչ Էլեն Տոշերը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պենտագոնի գլոբալ ռազմավարական գործերի գծով փոխղեկավար Մադլեն Քրիդոնի հետ միասին նա գլխավորում է ԱՄՆ պատվիրակությունը ՀՀՊ միջազգային խորհրդաժողովում, որն այսօր բացվել է Մոսկվայում:

Տոշերը հիշեցրել է, որ ԱՄՆ և ՌԴ նախագահները մարտի 26-ի հանդիպմանը պայմանավորվել են շարունակել ՀՀՊ շուրջ խորհրդակցությունները՝ «տեխնիկական փորձագետների ու պաշտոնյաների մակարդակով»: Այդ խորհրդակցությունները շարունակվում են:

Տոշերն ու Քրիդոնը հավաստիացրել են, որ ԵվրոՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և ստեղծվում է «լոկ Մերձավոր Արևելքից հրթիռային սպառանալիքից պաշտպանվելու համար»: Նրանք ասել են նաև, որ «ԱՄՆ-ն չի գնա իր համակարգերի քանակական և տեխնիկական պարամետրերի սահմանափակման: Մենք չենք կարող համաձայնվել Ռուսաստանի նախնական պայմաններին»,-ասել է Տոշերը: