
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մայիսի 5-11-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կմասնակցի 42-րդ միջազգային մրցաշարին:
Նրա մրցակիցների մեջ են 15 գրոսմայստերներ, այդ թվում` Եվգենի Պոստնին (Իսրայել), Բորկի Պրեդոևիչը (Բոսնիա և Հերցեգովինա), Ալեքսանդր Բելյավսկին (Սլովենիա):
2011 թվականին այդ մրցաշարում հայ շախմատիստը 20 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող էր դարձել Բաադուր Ջոբավան (Վրաստան):