Ռուբեն Հակոբյանը չի բացառում, որ ընտրակեղծիքների դեպքում «Ժառանգությունը» փողոց դուրս կգա

Ռուբեն Հակոբյանը չի բացառում, որ ընտրակեղծիքների դեպքում «Ժառանգությունը» փողոց դուրս կգա

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը չի բացառել, որ ընտրակեղծիքների դեպքում «Ժառանգությունը» փողոց դուրս կգա: «Ժողովրդի համբերությունը սպառվել է, և եթե ընտրությունների օրը աղաղակող կեղծիքներ արձանագրվեն, ես համոզված եմ, որ ոչ միայն «Ժառանգությունը», այլ նաև քաղաքացիական հասարակության շերտերը դուրս կգան փողոց` իրենց իրավունքները պաշտպանելու համար»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Ընդ որում, Հակոբյանն ընդգծել է, որ հիմա, երբ ընտրությունները չեն կայացել, շուտ է այդ մասին խոսելը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---