3 մայիսի 2012 - 15:33 AMT
Հանրապետական Նյուտ Գինգրիչը դուրս է եկել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից

Հանրապետական Նյուտ Գինգրիչը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ դուրս է գալիս ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից: Միաժամանակ նա միայն մասնակի աջակցություն է հայտնել հանրապետական քարոզարշավի ֆավորիտ Միթ Ռոմնիին:

Ելույթ ունենալով Վիջինիա նահանգում՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը միայն ասել է, որ պահպանողական տրամադրված ընտրողների տեսակետից Ռոմնին ավելի լավ է Բարաք Օբամայից:

Գինգրիչը նաև հավելել է, որ Ռոմնին Օբամայից «60 հազար անգամ ավելի լավ» գիտի, թե ինչպես ստեղծել աշխատատեղեր: