Ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները լավ են լուսաբանվել, գտնում է ԱՄՆ դեսպանը

Ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները լավ են լուսաբանվել, գտնում է ԱՄՆ դեսպանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ազգային ժողովի ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների քարոզարշավը բավականին լավ է լուսաբանվել և դա դրական տեղաշարժ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Հեֆերնին նաև հետաքրիր է տեսնել, թե ինչպիսին կլինեն զարգացումները ընտրություններից հետո` մայիսի 7-ին: Արդյո ՞ ք ընդդիմադիր ուժերի համար հասանելի կլինեն հեռուստաընկերությունները, թե ոչ:

Խոսելով մամուլի ազատության մասին, Հեֆերնն ասաց. «Հաճախ եմ լրագրողների հետ հանդիպում, նրանք ինձ բազմաթիվ հարցեր են տալիս, և ես զգում եմ, որ ազատություն կա, հատկապես թերթերում արտահայտվում են տարաբնույթ կարծիքներ: Դրական տեղաշարժեր կան, սակայն գտնում եմ, որ դեռ անելիքներ կան»:

Դեսպանի կարծիքով Հայաստանի ազգաբնակչության համար կարևոր է, որպեսզի նրանք որոշումներ կայացնելիս իրենց տրամադրության տակ ունենան տարբեր կարծիքներ, դիրքորոշումներ, որոնց շարքում լինեն բազմազան նաև ընդդիմադիր դիրքորոշումներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---