ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը ընդդիմությանն ուղղված դավադրություն է, կարծում է Ռուբեն Հակոբյանը

ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը ընդդիմությանն ուղղված դավադրություն է, կարծում է Ռուբեն Հակոբյանը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը խիստ քննադատության է ենթարկել ԲՀԿ-ին, մասնավորապես` նրա ընդդիմադիր հայտարարությունները: Ըստ նրա, սա ընդամենը փիար է, և այդ քաղաքական ուժը ընտրողների առաջ պետք է արդար լինի: Այս առնչությամբ նա հիշեցրել է կուսակցության նախկին գործողությունները և կարևորագույն օրինագծերի վերաբերյալ նրա քվեարկությունները: «Մենք հարգում ենք մեզ և հիշողություն ունենք: Մենք չենք ուզում մեր դիրքով ապահովել այն, որ ընտրություններից մեկ կամ երկու ամիս առաջ ի հայտ եկած ընդդիմադիր ուժը մտնի ընդդիմադիր դաշտ և խլի ընդդիմադիր ընտրողների ձայները»,-ընդգծել է նա:

«Նորմալ է, երբ կուսակցությունը քաղաքականություն է վարում, երբ մի ոտքն իշխանությունում է, մյուսը` ընդդիմությունում: Սակայն մենք ասում ենք, որ այն ինչ դուք անում եք, մեզ` քաղաքական դաշտին, ընդդիմադիր հանրությանը ձեռնտու չէ, և սա ամենայն հավանականությամբ դավադրություն է»,-հավելել է Հակոբյանը:

Ըստ նրա, 5 տարի լինելով իշխանությունում, ապա ընտրություններից մեկ ամիս առաջ ընդդիմություն կոչվելով և քննադատելով այն ուղին, որն ինքն է ապահովել, ոչ բարոյապես, ոչ քաղաքական առումով չի արդարացվում:

Հակոբյանը նաև ընդգծել է, որ երկրում ներկա վիճակի համար ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասին պետք է պատասխան տան: «Եվ հիմա նրանցից որևէ մեկին առանձնացնել, կնշանակի իշխանափոխության անվան ներքո տեղերի փոփոխություն կատարել, ինչը տեղի ունեցավ 1998թ»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---