3 մայիսի 2012 - 16:28 AMT
ՄԱԿ ԱԽ կոչ է անում Հյուսիսային Կորեային ձեռնպահ մնալ միջուկային փորձարկումներից

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները հինգշաբթի կոչ են արել Հյուսիսային Կորեային ձեռնպահ մնալ միջուկային փորձարկումներից: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, Վիեննայում համապատասխան հայտարարություն են արել ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան:

«Մենք կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագա գործողություններից, որոնք մտահոգություն են առաջացնում տարածաշրջանում անվտանգության առումով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան ավարտել է երրորդ պայթյունի նախապատրաստական աշխատանքները: