Անելիք Բանկը ներդրել է նոր ավանդատեսակ` «Կայուն»

Անելիք Բանկը  ներդրել է նոր ավանդատեսակ` «Կայուն»

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է ավելացման իրավունքով նոր ավանդատեսակ` «Կայուն»: Տվյալ ավանդատեսակի առավելությունը կայանում է նրանում, որ նույնիսկ 3 ամսով ավանդ ներդնելիս ավանդի համար հաշվարկվող տոկոսադրույքները բավական բարձր են` 8,5 % ՀՀ դրամի, 5,5 % ԱՄՆ դոլարի և 3% Եվրոյի դեպքում: Նշված տոկոսադրույքները պահպանվում են մինչև 9 ամիս ժամկետի դեպքում, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Ավանդատուները, ունենալով կարճաժամկետ ազատ միջոցներ, նույնիսկ կարճ ժամկետների դեպքում կկարողանան ստանալ կայուն, բարձր եկամուտ` ներդնելով իրենց դրամական միջոցները Բանկի նոր «Կայուն» ավանդատեսակի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկի բոլոր ավանդատուները կարող են ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` պահպանելով համապատասխան ամսվա տոկոսները, մենք կառաջարկենք ավանդատուներին կնքել երկարաժամկետ պայմանագիր, քանի որ 12 ամիս եւ մեկ օրվա համար իրենք կստանան էլ ավելի բարձր եկամուտ` 11,6 % ՀՀ դրամի, 8,3 % ԱՄՆ դոլարի և 5% Եվրոյի դեպքում, իսկ ժամկետից շուտ վերցնելիս, օրինակ 3-րդ ամսում, կկատարվի վերահաշվարկ` 8,5 % ՀՀ դրամի, 5,5 % ԱՄՆ դոլարի և 3% Եվրոյի համար, այսինքն` իրենք ամեն դեպքում կստանան համապատասխան ամիսների տոկոսները»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---