3 մայիսի 2012 - 17:34 AMT
Աբու Դաբիում Հայ դատի գործունեությանը վերաբերող կլոր սեղան է կազմակերպվել

Ապրիլի 28-ին Աբու Դաբիի Հայ Ազգային վարչության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի առթիվ կազմակերպվեց Հայ դատի գործունեությանը վերաբերող կլոս սեղան: Երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի գործադիր տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, Հայ դատի ԱՄՆ Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Քուվեյթի և Ծոցի երկրների Կաթողիկոսական փոխանորդ Գերշ.Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը, համայնքի ներկայացուցիչներ և այլք: