Մայր Աթոռում անց է կացվել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

Մայր Աթոռում անց է կացվել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախաձեռնությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթությանազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մայիսի 3-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Արդեն երրորդ տարին է, որ այս առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անց է կացվում Մայր Աթոռում:

Մայր Աթոռից հայտնում են, որ 2011-2012 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարել են և հանրապետական փուլ ներկայացել ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 75 աշակերտներ:

Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթել են Մայր Տաճարում, ինչպես նաև այցելել Մայր Աթոռի թանգարաններ: Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն հանրակրթական մյուս առարկաների հետ` մրցանակաբաշխության միջոցառման ընթացքում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---